Ալլա Սահակյանը՝ ընտանեկան հետաքրքիր կարանտինի, նոր մասնագիտության ու սպասվելիք նորությունների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալլա Սահակյանը՝ ընտանեկան հետաքրքիր կարանտինի, նոր մասնագիտության ու սպասվելիք նորությունների մասին

Երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը այն արտիստներից է, ով հայտնվելով տնային մեկուսացման պայմաններում, ստիպված լինելով չեղարկել բազմաթիվ ծրագրեր՝ չի կորցրել լավատեսությունը ու այս բարդ փուլում կարողացել է ստեղծագործել տանը և ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելի ընտանիքի՝ Գարի Քյոսայանի ու փոքրիկ Մարիայի հետ։ Showbiz.am-ի հետ զրույցում Ալլա Սահակյանը պատմել է ինքնամեկուսացման ընձեռած հնարավորությունների, ապագայում սպասվելիք համերգների, ներկայացումների ու ֆիլմերի մասին, ինչպես նաև մեզ տրամադրել իրենց ընտանեկան նոր և գեղեցիկ ֆոտոշարքը։

«Կարանտինային շրջանը շատ հետաքրքիր է անցել։ Իրականում այս ազատ ժամանակն անհարժեշտ էր, որպեսզի տանը լինեի։ Մինչ այդ անդադար զբաղված էինք, շատ գործեր էինք պլանավորում՝ համերգներ և այլն։ Շատ պրոդուկտիվ եմ անցկացրել այս ամիսները։ Գրականություն կար, որ մի կողմ էի թողել, անընդհատ չէր ստացվում կարդալ, իսկ այս ընթացքում հասցրեցի ամբողջը կարդալ։ Սովորելու նյութեր, երգեր կային, որոնք վերջապես հասցրեցի պատրաստել երգացանկիս համար։ Գարիին նույնպես օգնում էի, միասին երգեր ունեինք, որոնք պետք է ավարտեինք»,- պատմում է դերասանուհին։

Կարանինը Ալլա Սահակյանին տվեց ազատ ժամանակ, որը նա ծախսեց հնարավորինս հետաքրիր ու օգտակար կերպով․ «Քանի որ մարդիկ սահմանափակումների մեջ են, սկսվեց մի հետաքրքիր փուլ՝ իմպրովիզացիաների մի շրջան, երբ բոլորը սկսեցին ինչ-որ նոր հետաքրքրություններ գտնել իրենց տանը։ Ես իմ բնույթով ստեղծագործող մարդ եմ թե՛ տանը, թե՛ աշխատանքում։ Անդադար պրպտումների մեջ եմ ու փորձում եմ ստեղծագործական մոտեցում ցույց տալ թե՛ կերակուր պատրաստելիս, թե՛ հագուստ մոդելավորելիս ու աքսեսուարներ ստեղծելիս։ Մինչ այս շրջանը ժամանակն իսկապես ինձ չէր հերիքում ամեն բան հասցնելու համար, իսկ այս ընթացքում շատ բաներ արեցի, մանավանդ մարտ ամսին, երբ ավելի ցուրտ էր ու նույնիսկ խանութ գնալ չես ուզում՝ անգամ սկսել էի տանը հաց թխել։ Պատրաստել շատ եմ սիրում ու այս ընթացքում շատ համեղ կերակուրներ եմ պատրաստել, որոնց մեծ մասը իմպրովիզացիա էին։ Ինձ համար շատ հաճելի էր, երեխայիս էլ ներգրավում էի այդ գործընթացում։ Այսպիսի դադարը հնարավորություն է զարգանալու, ստեղծագործելու, ինքնակրթվելու համար»։

Ամբողջությամբ՝ showbiz.am