Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին՝ Նիկիտան, ցավակցություն է հայտնել Սերգեյ Զախարովի ընտանիքին, որը մահացել է արտիստի մասնակցությամբ վթարի արդյունքում։
Նիկիտան Instagram-յան էջում հրապարակում է արել, որն ուղեկցել է ընտանեկան լուսանկարով։ Երիտարդ տղան իր հրապարակումը սկսել է հոր մեղքով մահացած Սերգեյ Զախարովի ընտանիքին ցավակցությամբ, հետո դիմել է անձամբ Միխայիլին
«Բոլորին, ում այս ողբերգությունն առնչվել է, տղամարդկություն եմ ցանկանում եւ ուժ՝ անցնելու համար բոլոր փորձությունները։ Ինձ ցավեցնում է այն, ինչ տեղի է ունեցել։ Հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Հույս ունեմ, որ դու հետեւանքներն արժանիորեն կընդունես»,- գրել է Եֆրեմոն կրտսերը։