«Ո՞վ է նեղանում»․ Թինա Կանդելակին պատասխանել է Քսենիա Սոբչակի քննադատությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է նեղանում»․ Թինա Կանդելակին պատասխանել է Քսենիա Սոբչակի քննադատությանը

Քսենիան ծաղրել է այն աղջիկներին, որոնք այնքան են շտկում լուսանկարները, որ հետո իրական կյանքում նրանց դժվար է լինում ճանաչելը։ «Իսկ դուք դեռ նեղանու՞մ եք, եթե ձեզնից որեւէ մեկին, ընկերուհիներ, հանդիպելիս չեմ ողջունում։ Ինչպե՞ս ճանաչենք միմյանց», – լրագրողն այսպես է մեկնաբանել իր «կերպարանափոխությամբ» կադրը։

«Ո՞վ է նեղանում»։ Ո՞վ չի բարեւում։ Ո՞վ ում չի ճանաչում։ Երանի իմը լինեին ձեր խնդիրները։ Երանի իմը լինեին ձեր դժվարությունները», – գրել է Թինան՝ տեղադրելով ռեթուշից առաջ եւ հետո արված լուսանկարը։