«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները Twitter սոցիալական ցանցում հանդիսատեսի քվեարկություն են կազմակերպել՝ բոլոր տարիների նոր հաղթողներ ընտրելու համար։
Արդյունքների ամփոփումից հետո «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանը հայտնվել է 9-րդ տեղում, իսկ մրցույթի հաղթական հորիզոնականը բաժին է ընկել Ուկրաինայի մասնակից Անի Լորակին։
Լորակն արձագանքել է այդ քվեարկութանը և Instagram-ի իր էջում գրել` հաճելի է նման լուրեր ստանալ Եվրոպայից։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Հունաստանի և Իսլանդիայի մասնակիցները, չորրորդը՝ Հայաստանի ներկայացուցիչը։ Հիշեցնենք` 2008-ին Հայաստանը մրցույթում ներկայացրել էր Սիրուշոն և այն ժամանակ էլ էր չորրորդ հորիզոնականում հայտնվել։
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ առցանց քվեարկությունը ոչ մի կերպ չի անդրադառնա նախորդ մրցույթների իրական արդյունքների վրա։
✨ Congratulations to @AniLorak ?? for winning tonight’s #EurovisionAgain fan vote!
We’re also very happy to announce that Belgrade 2008 ?? will be available on the #Eurovision YouTube channel forever ’til the end of time so you can watch it again and again and again! ? https://t.co/W1gfy5XXiK
— Eurovision Song Contest (@Eurovision) June 20, 2020