«Երբեք ինքնավստահ չեմ եղել իմ գեղեցկության հարցում». Մերիլ Սթրիփը դարձավ 71 տարեկան
Advertisement 1000 x 90

«Երբեք ինքնավստահ չեմ եղել իմ գեղեցկության հարցում». Մերիլ Սթրիփը դարձավ 71 տարեկան

Ամերիկացի հայտնի դերասանուհի, հոլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփն այսօր՝ հունիսի 22-ին, նշում է  ծննդյան 71-ամյակը։

23 տարեկան հասակում Սթրիփն իր կարիերան սկսել է թատրոնում, եւ միայն 6 տարի անց է հայտնվել տեսախցիկների առջեւ։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Ջուլիա»-ն էր։ Իր առաջին «Օսկար»-ը դերասանուհին ստացել է «Եղնիկի որսորդը» ֆիլմի շնորհիվ, որտեղ մարմնավորել է Լինդայի կերպարը։ Սթրիփն իր կարիերայի ընթացքում արժանացել է նաեւ «Ոսկե Գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի։

Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Երկաթե լեդին», «Mamma Mia», «Սատանան հագնում է PRADA», «Սոֆիի ընտրությունը» եւ այլն։

Սթրիփի հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«Ես, իրականում, ավելի մեծ եմ: Մի հասունություն կա իմ մեջ, որը տարիքին զուգընթաց ավելանում է»:

«Ինչ էլ, որ ասենք, նշանակություն է ունենալու: Աշխարհում ամեն ինչ, ինչը կառուցում ենք, թողնում է իր հետքը երեխաների, ժամանակի վրա…»:

«Ուզում եմ կյանքս լիովին վայելել, քանի դեռ կամ դրա մեջ»:

«Ես շատ հետաքրքրասեր եմ բոլոր մարդկանց նկատմամբ. հենց դա է իմ դերասանական խաղի հիմքում: Ինձ հետաքրքիր է՝ ինչպիսին ես կլինեի, եթե լինեի ուրիշի փոխարեն»:

«Մենք նա ենք, ով դառնալու ենք շատ ծեր տարիքում, իսկ ծեր տարիքում դառնում ենք նա, ով կայինք 8 տարեկանում»:

«Ես երբեք էլ ինքնավստահ չեմ եղել իմ գեղեցկության հարցում ու կարծել եմ, որ կերպարային դերասանուհի եմ: Մինչ օրս էլ այդպես եմ կարծում»:

«Ոլորտում քեզ ընկալում են այնպես, ինչպես դու առաջին անգամ դուրս ես գալիս հանրային միջոցառման: Դա արդեն ձեւավորված կարծիք է դառնում, ու դու այլեւս չես կարող վիճալ դրա հետ»:

«Ես երբեք այնքան վճռական չեմ եղել, որքան 20-ում»:

«Շատերն իմ մասին գրում են ամեն օր՝ առանց անգամ զրուցելու հետս»:

«Ինձ համար առանջնայինն իմ ընտանիքն է: Այդպես եղել է ու կլինի միշտ»:

news.am