Բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, դաջվածք է արել՝ անմահացնելով մահացած ամուսնու և դստեր հիշատակը: Տեսանյութը հրապարակվել է ամերիկացի տատու-արտիստ Նիկո Հուրտադոյի ինստագրամյան էջում:
Նշենք, որ ավելի վաղ լենգենդար Քոբի Բրայանթի պատվին դաջվածքներ էին արել Լեբրոն Ջեյմսը և Էնթոնի Դևիսը:
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որում Քոբի Բրայանթն էր իր 13-ամյա դստեր՝ Ջիաննայի և ևս յոթ ուղևորների հետ, վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը