ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ոստիկանությունը բռնել է մայրուղու վրա քայլող ալիգատորին։ Ճանապարհով երթևեկող վարորդներն ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ սողունի են հանդիպել մայրուղով անցնելիս։ Այս մասին հաղորդում է UPI-ը։
«Այն վայրը, որտեղ նկատվել է ալիգատորը, շրջապատվել է ոստիկանության կողմից: Կարճ հետապնդումից հետո նրան բռնել են: Տուժածներ չկան»,- հայտնել են տեղի ոստիկանական բաժանմունքից: