ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պատրաստվում է 51-րդ նահանգ ստեղծելու մասին որոշում կայացնել։ Այդ նահանգը կլինի երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը։ Տեղեկությունը Fox News հեռուստաընկերության եթերում հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Նրա խոսքով՝ քաղաքը բարձր կարգավիճակ չունի չէ, ինչն արդար չէ, ու ամերիկյան օրենսդիրները պետք է զբաղվեն այդ հարցով։
«Մենք պետք է շտկենք անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը», ասել է Փելոսին։
Այս պահին Վաշինգտոնը Կոլումբիայի դաշնային օկրուգի կարգավիճակ ունի, ներառված չէ ոչ մի նահանգի կազմում։ Այդ պատճառով մայրաքաղաքի բնակիչները չեն կարողանում իրենց ներկայացուցիչներին ընտրել Կոնգրեսում։