Հոլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը սկսել է նոր ֆիլմի վրա աշխատանքը, որը կպատմի Չինաստանում կորոնավիրուսի տարածման առաջին երկու շաբաթների եւ նոր մահացու վիրուսի հետ բախված բժիշկների աշխատանքի մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ը։
Ֆիլմի սցենարի հեղինակը Չարլզ Ռենդոլֆն է, ով Օսկարի է արժանացել «Իջեցման խաղ» ֆիլմի սցենարի համար:
Նրա խոսքով՝ ֆիլմի ժանրը ավելի շուտ կլինի, որպես բժշկական դրամա, այլ ոչ թե պանդեմիայի մասին թրիլլեր:
«Մի բան է պայքարել հրեշի դեմ։ Մեկ այլ բան է մթության մեջ հրեշի դեմ պայքարը», – կարծում է Ռենդոլֆը։
Կինոընկերությունը ծրագրում է նկարահանումները սկսել 2021 թվականի սկզբին Չինաստանում, սակայն դրա համար կպահանջվի ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությունը: