Հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանը որոշել է իր կողմը գրավել Քիմ Քարդաշյանի հետեւորդներին։ Նա դեռ ունի 178 միլիոն, իսկ Միխայիլն ընդամենը 12 միլիոն հետեւորդ:
Ահա Գալուստյանը «անհավանական հնարքով» տեսանյութ է տեղադրել։
«Դիմավորեք յուրահատուկ փողոցային մոգությունը ժամանակակից մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից ։ Եւ նրա ուշագրավ՝ @kimkardashian-ի հետեւորդներին գողանալու հնարքը։ Հնարքը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում, մի փորձեք դա կրկնել տանը», – Instagram-ում գրառումն այսպես է մակագրել Գալուստյանը։
Գալուստյանն հնարքի ընթացքում ինչ-որ բան է արել երկու հեռախոսների հետ եւ վուալա. Հայտնի աստղի բոլոր հետեւորդներն անցնում են նրան:
Տեսանյութն առաջիններից մեկը մեկնաբանել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։
«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չեն գողանում», – գրել է Մարտիրոսյանը։