Ամերիկացին կոտրված կարթով որսացել է 90 կգ կշռող ձուկ: Այս մասին հայտնում է Laredo Morning Times պարբերականը:
Ամերիկյան Տեխաս նահանգի բնակիչ Ջեսի Գոնսալեսը հայրիկի հետ ձկնորսության է գնացել Ռիո Գրանդե գետ: Տղամարդը բռնել է հսկայական ձուկ, որը որսի ընթացքում կոտրել է ձկնորսական կարթը:
Ձկնորսը նշել է, որ ձուկը «կռվել է սատանայի պես», բայց նա կարողացել է նրան հաղթահարել: Երբ որսը հանվել է ափ, պարզվել է, որ ձուկը եղել է մոտ երկու մետր երկարության և կշռել է ավելի քան 90 կիլոգրամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը