Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Փորտմանը, որին բոլորը հիշում են հատկապես «Լեոն» ֆիլմից, պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ։ Տեղեկությունը հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Օրերս նրան ամուսնու՝ պարող Բենջամին Միլպյեի և երկու երեխաների հետ նկատել են Լոս Անջելեսի զբոսայգիներից մեկում: Ընտանիքը հանգիստ զբոսնել է՝ չկասկածելով, որ հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում։ Թվում է, թե սովորական նկար է, բայց կա մի մանրուք, որը չի վրիպել լրատվամիջոցների և երկրպագուների ուշադրությունից` նրա կլորացած փորը։