Երգչուհի Արմինկան անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող վիճակին.։
«Ուղիղ 4 տարի է, ինչ ես ապրում եմ Հայաստանից դուրս, դրա համար ունենալով լուրջ պատճառներ…
Բայց մի վայրկյան չեմ դադարում ապրել մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձությամբ…
Հիմա ավելի շատ է սիրտս ցնծում ցանկացած տիպի հաղթանակի ու լավ փոփոխության համար, ու ավելի ուժգին ճմլվում՝ երբ խախտվում է երկրիս անդորրը՝ ներսից, թե դրսից…
Ես 19 տարեկանից(1993թ!) եմ ծանոթացել սահմանամերձ գյուղին ու գյուղացուն, տեսել եմ ռմբակոծված ու ամայի Արցախը, կերել եմ զինվորի պնակից, ու նրա «նամակը»՝ թաշկինակի վրա գրված -մամ ջան, ես լավ եմ, մասունքի պես հետս բերել եմ Երևան …
Ես տեսել եմ պատերազմ ապրած անմեղ երեխեքի՝սարսափ ապրած աչքերը, անփորձ զինվորի վախվորած հայացքը, նրա հետ երգել եմ «Տիրամոր Գովքը»…
Ես վաղուց հասկացել եմ մի բան. մեր երկիրն իսկապես ունիկալ է, ՀԱՅ -ը մարդկային բացառիկ տեսակ է, Աստված լրիվ ուրիշ գենետիկ կոդով է ստեղծել մեզ. լեռնեցի, համառ, աշխատասեր,ավանդապաշտ, հավատավոր, անվախ ու անպարտելի…
Աստված իմ, դու ամենամեծ ու դժվարին փորձությունը միշտ ուղարկում ես հենց ամենասիրելի զավակներիդ: Ուրեմն օգնի՜ր ՀԱՅԱՍՏԱՆ զավակիդ՝ այս անգամ էլ հաղթահարել իրեն բաժին ուղարկված այս ծանր փորձությունը? #ՀզորՀայաստան??»։