«Եթե իմ դիրքորոշումը կարող է փչացնել կյանքիս հետագա ծրագրերը, ապա ես բացարձակապես թքած ունեմ դրա վրա»․ Սարիկ Անդրեասյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե իմ դիրքորոշումը կարող է փչացնել կյանքիս հետագա ծրագրերը, ապա ես բացարձակապես թքած ունեմ դրա վրա»․ Սարիկ Անդրեասյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն առաջին իսկ օրվանից հետեւել է Տավուշում տիրող իրավիճակին, կիսվել է Հայաստանին աջակցող գրառումներով։ Նա նաեւ Instagram-ում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել հայկական ծագում ունեցող հայտնի մարդկանց քաղաքացիական դիրքորոշման եւ հայրենասիրության համար։

«Ուրախ եմ, որ իմ գրառումից հետո որոշ հայտնի մարդիկ ակտիվացել են եւ գրել են իրենց կարծիքը։ Շնորհակալություն @tina_kandelaki@martirosian_official։

«Ես կարծում եմ, որ քաղաքացիական դիրքորոշումը, հայրենիքի հանդեպ սերը, մաքուր խիղճը եւ արդարությունը շատ ավելի կարեւոր են, եւ եթե նույնիսկ իմ դիրքորոշումը կարող է ինչ-որ կերպ փչացնել կյանքիս հետագա ծրագրերը, ապա ես անկեղծորեն կասեմ, որ ես բացարձակապես թքած ունեմ դրա վրա: Հայաստանն իր պատմության մեջ երբեք ագրեսոր չի եղել եւ երբեք առաջինը չի հարձակվել։ Միակ բանը, որ ցանկանում են բոլոր հայերը, բարգավաճումն ու խաղաղությունն է։ Շատ ադրբեջանցի բլոգերներ եւ հայտնի մարդիկ ակտիվացել են եւ սկսել են ապատեղեկացնել մարդկանց համացանցում մեղադրելով մեզ։ Շատ մեծ հույս ունեմ, որ մյուս հայտնիները ոչ միայն հայկական ծագմամբ կարձագանքեն իրավիճակին»,- գրել է նա Instagram-ում՝ հավելելով #stopaliyev #нетвойне (կանգ առ Ալիեւ, ոչ պատերազմին) հեշթեգները։