Հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, երեք տարբեր լուսանկարներից բաղկացած կոլաժ է հրապարակել, որոնցում նա ձեռքին պահում է հայկական դրոշը:
«Սիրտս միշտ Հայաստանի հետ է», – իր Instagram-Stories բաժնում գրել է Ժաննա Լեւինան ՝ իր աջակցությունը հայտնելով ամուսնու հայրենիքին հայ-ադրբեջանական նոր բռնկված հակամարտությունում: Ավելի վաղ Լեւինան բազմիցս խոստովանել էր, որ սիրում է Հայաստանը։ Ժաննան նաեւ կիսվել է Գարիկ Մարտիրոսյանի հրապարակմամբ, որը, մասնավորապես, կոչ է արել չսադրել հայկական բանակին:
«Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Սա Հայաստանի սքանչելի շրջաններից է՝ իմ փոքր Հայրենիքը: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին: Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է», – ասվում էր Մարտիրոսյանի գրառման մեջ։
style.news.am