Երկրորդ եռամսյակում Twitter-ը կրել Է զուտ վնասներ, կրճատել հասույթը, բայց նշել Է ամեն օր ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին՝ տարեկան արտահայտությամբ 34 տոկոսով՝ մինչեւ 186 միլիոն մարդ:
Վերլուծաբանները լսարանի աճ Էին սպասում մինչեւ 172,4 միլիոն:
Ակտիվ օգտատերերի աճն առավելագույնն Է դարձել այն պահից, երբ ընկերությունն սկսել Է այդ ցուցանիշի մասին հաշիվ ներկայացնել, նշել են Twitter-ում: Զուտ վնասը հաշվետու ժամանակաշրջանում կազմել Է 1,23 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,56 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,12 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,43 դոլար զուտ շահույթի համեմատությամբ:
Twitter-ի եռամսյակային հասույթը կրճատվել Է 19 տոկոսով՝ մինչեւ 683,4 միլիոն՝ 841,38 միլիոնից: Վերլուծաբանները կանխատեսել են ցուցանիշի նվազում մինչեւ 701,6 միլիոն:
ԱՄՆ-ում հասույթը ընկել Է 20 տոկոսով՝ մինչեւ 365 միլիոն դոլար, մնացած աշխարհում՝ 18 տոկոսով՝ մինչեւ 319 մլն դոլար: Գովազդից ստացված եռամսյակային հասույթը նվազել Է 23 տոկոսով եւ կազմել 562 մլն դոլար: