Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Ինստարգրամի իր էջում Քարդաշյանը գրել է, որ Վեսթի մոտ բիպոլյար խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։
«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է բիպոլյար խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ մի անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ»,- գրել է Քարդաշյանը։
Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։
Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։