Հանրահայր «ճչացող կնոջ» մումիայի գաղտնիքը բացահայտել են եգիպտագետներ Զահի Հավասը և Սահար Սալիմը: Կնոջ մահը վրա է հասել սրտի կաթվածից և տեղի է ունեցել հանկարծակի, գրում է Ahram Online-ը:
Գիտնականները հետազոտել են մումիան՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիա: Պարզվել է, որ արքայադուստրն ունեցել է կորոնար անոթների աթերոսկլերոզ, ինչն առաջացրել է սրտի կաթված:
Երբ մարմինը զմռսել են, պահպանել են դրա դիրքը մահվան պահին:
Մասնագետների խոսքով՝ կինը զգացել է ուժեղ ցավ, ինչը պատճառ է դարձել, որ մումիայի բերանը լայն բացված մնա, իսկ դեմքը կարծես սարսափած է:
Պարզվել է նաև, որ «ճչացող կինը» 60-անց է եղել և ունեցել է մի քանի լուրջ հիվանդություններ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը