Կորոնավիրուսի պանդեմիան կարող է ճարպակալման համաճարակի հանգեցնել: Այս մասին հայտնել են Օրխուսի համալսարանի գիտնականները, հայտնում է EurekAlert-ը:
Գիտնականների խոսքով՝ ինքնամեկուսացման ռեժիմը կհանգեցնի ճարպակալմամբ տառապող մարդկանց թվի աճի: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով մարդիկ բախվում են սոցիալական անպաշտպանվածության զգացմունքի հետ, որն էլ հասցնում է նրան, որ մարդիկ սկսում են շատ ուտել:
Բացի այդ, ճգնաժամի պատճառով բնակչության եկամուտները պակասում են, ինչն էլ ստիպում է ավելի էժան և հասանելի մթերքներ գնել: Որպես կանոն՝ նման մթերքները բարձր կալորիականություն ունեն:
Շատ ուտելուն նպաստում է նաև մենակության զգացմունքը:
Իրավիճակը խորանում է նաև ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով: