«Վերև նայեք, բարձրից դժվարությունները թվում են աննշան` անկախ դրանց չափսերից»․ Նազենի Հովհաննիսյանի արխիվային լուսանկարը Բարսելոնայից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վերև նայեք, բարձրից դժվարությունները թվում են աննշան` անկախ դրանց չափսերից»․ Նազենի Հովհաննիսյանի արխիվային լուսանկարը Բարսելոնայից

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-յան էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 2013 թվականին՝ Բարսելոնայում։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Վերև նայեք, բարձրից դժվարությունները թվում են աննշան` անկախ դրանց չափսերից, ինչպես ներքևում երթևեկող մեքենաները…վերևից տեսարանն աննկարագրելի գեղեցիկ է, իսկ թերություններն առավել աննկատ, վերևում ավելի ազատ ես ու անկաշկանդ, դու ես, քամիները և քո խիզախությունը` բռումդ հավաքած: Վերևում ավելի շատ հավասարակշռության կարիք ունես, քան գետնին կանգնած, որովհետև որոշումդ ու կամքդ են հավասարակշռությանդ ձողերը: Տատանվեցիր` կընկնես: Ցավոտ կամ մահացու:

Հողին կպած էլ ու՞ր ընկնես….

Վերևում երկնքի ծովերում ես ու արևի շողերի մեջ… մնացածը` անտես ու հիմնականում քեզնից անկախ…

Վերևում ազնիվ ես ինքդ քեզ ու աշխարհի հետ` անկռիվ) ազատ ես: Ոչ դու ես ապացուցում, որ Թև ունես, ոչ քեզ են փորձում համոզել, թե թռչել չգիտես. արդեն Վերևում ես:

Հ.Գ. Շնչիր, շնչիր լիաթոք երկինքներում, մարդիկ են աշխարհի ձգողականության ուժը, միևնույն է մի օր քաշելու են ներքև, կամ, գոնե փորձելու են… ուրեմն շնչիր քանի կարող ես… լիաթոք ու վերևում` երկինքների մեջ՜՜՜ (NH) Նկարը #2013 #barcelona»։

View this post on Instagram

Վերև նայեք, բարձրից դժվարությունները թվում են աննշան` անկախ դրանց չափսերից, ինչպես ներքևում երթևեկող մեքենաները…վերևից տեսարանն աննկարագրելի գեղեցիկ է, իսկ թերություններն առավել աննկատ, վերևում ավելի ազատ ես ու անկաշկանդ, դու ես, քամիները և քո խիզախությունը` բռումդ հավաքած: Վերևում ավելի շատ հավասարակշռության կարիք ունես, քան գետնին կանգնած, որովհետև որոշումդ ու կամքդ են հավասարակշռությանդ ձողերը: Տատանվեցիր` կընկնես: Ցավոտ կամ մահացու: Հողին կպած էլ ու՞ր ընկնես…. Վերևում երկնքի ծովերում ես ու արևի շողերի մեջ… մնացածը` անտես ու հիմնականում քեզնից անկախ… Վերևում ազնիվ ես ինքդ քեզ ու աշխարհի հետ` անկռիվ) ազատ ես: Ոչ դու ես ապացուցում, որ Թև ունես, ոչ քեզ են փորձում համոզել, թե թռչել չգիտես. արդեն Վերևում ես: Հ.Գ. Շնչիր, շնչիր լիաթոք երկինքներում, մարդիկ են աշխարհի ձգողականության ուժը, միևնույն է մի օր քաշելու են ներքև, կամ, գոնե փորձելու են… ուրեմն շնչիր քանի կարող ես… լիաթոք ու վերևում` երկինքների մեջ՜՜՜ (NH) #nazenihovhannisyan Նկարը #2013 #barcelona

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on