Երգչուհի Իվետա Մուկուչյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երգչուհին պատկերված է քրոջ՝ հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հետ։ Գեղեցկուհի քույրերը լողափնյա կերպարներում են։ Իվետա Մուկուչյանը մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Սիրո ալիքի նման», «գեղեցկուհիներ»։