Քանի՞ անգամ կարելի է օգտագործել կորոնավիրուսից պաշտպանության համար N95 դիմակները
Advertisement 1000 x 90

Քանի՞ անգամ կարելի է օգտագործել կորոնավիրուսից պաշտպանության համար N95 դիմակները

N95 դիմակները կարելի է օգտագործել մինչև 3 անգամ: Այս մասին ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության մեջ: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները փորձարկել են դրանք: Պարզվել է, որ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակները կարելի է օգտագործել մինչև 3 անգամ, եթե պատշաճ ախտահանում անցկացվի և պահպանվեն բոլոր ցուցումները:

Գիտնականները նշել են ռեսպիրատորների ախտահանման 4 միջոցներ՝

  • ջրածնի պերօքսիդի գոլորշիացում,
  • մինչև 70 աստիճանի տակ չոր տաքացում,
  • 70 տոկոսանոց էթանոլի փոշիացում և
  • ուլրտամանուշակագույն ճառագայթմամբ մշակում:

Բոլոր 4 միջոցները, գիտնականների խոսքով, արդյունավետորեն վերացնում են կորոնավիրուսի կենսունակ մասնիկները: Սակայն ամենաարդյունավետ միջոցը նշվել է ջրածնի պերօքսիդով մշակումը, քանի որ դրա համար պահանջվում է առնվազն 10 րոպե: Ուլրտամանուշակագույն ճառագայթմամբ մշակման համար պահանջվում է 60 րոպե:

med.news.am