Ինչպե՞ս է Անդրանիկ Հարությունյանի ու Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, արձագանքել, երբ իմացել է, որ սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնալու (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է Անդրանիկ Հարությունյանի ու Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, արձագանքել, երբ իմացել է, որ սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնալու

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ու Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, այս տարի տեղափոխվում է 3-րդ դասարան: Մերիի խոսքով՝ աղջիկն անհամբերությամբ է սպասում դասերի մեկնարկին:

«Էլենն ասում է, որ արդեն շատ է կարոտել իր դասարանը, ուսուցիչներին, դասընկերներին, դասամիջոցները, որոնց ընթացքում պարում ու խաղեր էին խաղում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դերասանի կինը:

Նա նաեւ հավելեց, որ դպրոցի նախապատրաստական աշխատանքներն արդեն, գրեթե, ավարտել են.

«Գնել ենք անհրաժեշտ պարագաները՝ նոր պայուսակ, հագուստ: Շատ քիչ բան ենք թողել անավարտ, չնայած՝ այս տարին տարբերվում է մյուս տարիներից…»:

Մերիի խոսքով, երբ Էլենն իմացել է, որ դպրոց հաճախելը հետաձգվում է մինչեւ սեպտեմբերի 15-ը, շատ է տխրել. «Ասաց՝ «Յախք, դպրոց եմ ուզում սեպտեմբերի 1-ին գնալ»»:

Մերիի կարծիքով՝ դպրոց հաճախելն, ամեն դեպքում, ճիշտ որոշում է.

«Դժվար է օնլայն դասեր անելը, մանավանդ, երբ տանը փոքրիկ է լինում: Իսկ ընդհանուր առմամբ՝ Էլենին դպրոց գնալուն պետք չէ պատրաստել. նա շատ կազմակերպված երեխա է, բայց, իհարկե, արդեն սկսել ենք քննարկել, զրուցել դպրոցի, դասերի մեկնարկի մասին»,- նշեց նա:

style.news.am