Ինչո՞վ է վտանգավոր միատեսակ սնվելը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է վտանգավոր միատեսակ սնվելը

Միատեսակ սննդակարգը կարող է բացասաբար ազդել մարդու օրգանիզմի վրա, կարծում է սննդաբան Ռիմա Մոյսենկոն (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով` նույն մթերքներն երկու օրից ավել անընդմեջ ուտելը վտանգավոր է առողջության համար, հայտնում է Ura.ru-ն: Իմունային համակարգում խաթարումներ են տեղի ունենում հատկապես սպիտակուցներով հարուստ մթերքները երեք օր անընդմեջ օգտագործելուց հետո:

«Իմունային կոմպլեքս է ձեւավորվում, որն արգելափակում է ֆերմենտների ձեւավորումը»,- նշել է Մոյսենկոն:

Նրա խոսքով` բազմազան սննդակարգը բարենպաստ ազդեցություն ունի աղիքային միկրոբիոտայի վրա, ինչն օգնում է առավելագույնի հասցնել մթերքների մեջ առկա բոլոր սննդանյութերի մարսումը: Սակայն եթե մարդու մոտ սնվելու վարքը խանգարված է, նա կարող է գիրանալ նույնիսկ բալանսավորված սննդակարգի դեպքում:

Մոյսենկոն հիշեցրել է, որ ուտել հարկավոր է կանոնավոր եւ դանդաղ: Մասնագետը խորհուրդ չի տալիս նաեւ ուտելիս ջուր խմել:

news.am