- կարագ – 100գ
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 80գ
- փխրեցուցիչ – 1թ/գ
- ալյուր – 300գ
- կոկոսի քերուկ – 50գ
- խնձոր – 3 հատ
- նարինջ – 1 հատ
- շաքարի փոշի – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը։
- Պատրաստել փափուկ խմոր ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը։
- Խմորը տեղավորել թխման տարայի մեջ, բարձրացնել կողքերը։
- Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։
- Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։