Այսօր 90% մեծահասակների օրգանիզմն ունակ է մարսելու կաթը, սակայն միշտ չէ այդպես եղել. մի քանի հազար տարի առաջ նման ունակություն է ունեցել յուրաքանչյուր ութերորդ մարդ: Այս մասին պատմում են Johannes Gutenberg University-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրել են մ.թ.ա. 1200 թվականին զոհված զինվորների մնացորդները:
Ինչպես հայտնում է Lenta.ru–ն՝ The Daily Mail-ի վրա հղումով, կաթի մեջ պարունակվող լակտոզայի հանդեպ հանդուրժողականությունը գենետիկ մուտացիայի արդյունք է: Հենց դա է հանգեցրել մեծահասակների օրգանիզմում լակտազի ձեւավորմանը՝ հատուկ ֆերմենտ, որը քայքայում է լակտոզան:
Հետազոտողների խոսքով՝ այդ ժամանակվա ֆերմենտներից մեկը չէր կարողանում մարսել կաթը, սակայն նման ունակությունը մարդկությանն օգնեց ավելի լավ վերապրել քաղցի շրջանում:
Չնայած սննդի մեջ կաթի կիրառումը սովորական է համարվում շատ երկրներում՝ որոշ մշակույթներում այն արգելված է: Ավելին, կան ազգեր, որոնց ներկայացուցիչները դեռ չեն կարողանում մարսել այդ մթերքը: