Էկվադորում ուսանողին փորձել են թալանել առցանց դասախոսության ժամանակ: Այս մասին հայտնում է LADbible պորտալը:
Ուսանողը Ամբատո քաղաքից է, որը դեպքի պահին այլ ուսանողների հետ լսելիս է եղել դասախոսություն Zoom առցանց կոնֆերանսի ընթացքում: Կադրերում երևում է, թե ինչպես են դիմակով տղամարդիկ մտնում աղջկա սենյակ ու սպառնում նրան:
Մյուս ուսանողները, տեսնելով, թե ինչ է կատարվում, այդ մասին զեկուցել են ուսուցչին:
Հաղորդվում է, որ մինչ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, ավազակները դիմել են փախուստի: Ավելի ուշ նրանք բերման են ենթարկվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը