Քիթ Հարինգթոնը նկարահանվել է «Հանցագործը» սերիալում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քիթ Հարինգթոնը նկարահանվել է «Հանցագործը» սերիալում

Համացանցում է հայտնվել քրեական «Հանցագործը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որի գլխավոր դերերից մեկում հանդես է եկել «Գահերը խաղը» սուպերսերիալի աստղ Քիթ Հարինգթոնը: Տեսանյութը հրապարակվել է Netflix հոսքային ծառայության YouTube-ի պաշտոնական ալիքում:

Քիթ Հարինգթոնը մարմնավորում է կասկածյալի, որին հարցաքննում են դերասաններ Քեթրին Քելլիի, Լի Ինգլբիի, Ռոչանդա Սանդալի և Շուբհամ Սարաֆի մարմնավորած կերպարները:

Հատկանշական է, որ սերիայի բոլոր իրադարձությունները տեղի են ունենում ոստիկանության բաժանմունքի հարցաքննությունների սենյակում, դիտորդական սենյակում և միջանցքում:

Սերիալի ռեժիսորն է Ջիմ Ֆիլդ Սմիթը: Նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 16-ին:

«Հանցագործի» առաջին եթերաշրջանը թողարկվեց Netflix-ով 2019-ին և բաղկացած էր չորս պատմություններից, որոնք ցուցադրվեցին 12 սերիաների ընթացքում: Նոր եթերաշրջանը կպատմի ևս չորս պատմություն՝ նմանատիպ կառուցվածքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը