Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան այս շաբաթ երկրպագուներին ներկայացրել են իրենց որդուն՝ փոքրիկ Վահանին։ Տղան հայտնի հայրիկի կրկնօրինակն է։ Նա ապագայի մասին կարող է չանհանգստանալ. հումորիստի ամբողջ ունեցվածքը նրան բաժին կհասնի։
Ելենա Ստեպանենկոյից բաժանումից հետո հայտնի է դարձել, որ Եվգենի Վահանովիչը ցանկալի տղամարդ է։ Նա Սոչիում ու Մոսկվայում բնակարանների սեփականատեր է։ Ունեցվածքի մի մասի համար նրա ու նախկին կնոջ պայքարը շարունակվում է, ինչի համար հետեւորդները նախատում են նրան։
Երկրպագուներից մեկը գրել է, որ ընդունված է լքել «բանեցրած կանանց»։ Պետրոսյանը հակարդարձել է. «Ես Ելենա Ստեպանենկոյին կյանքիցս դուրս չեմ արել, նա է արել դա, ընդ որում, վաղուց»։
Հումորիստն առաջին անգամ է մեկնաբանել նախկին կնոջից բաժանման պատճառը։ Նախկնում նա հրաժարվում էր խոսել այդ թեմայով։ Միայն թե մնում է գուշակել, թե ինչ նկատի ուներ հումորիստը։