![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/09/թվ.jpg)
Փարիզում`«Charlie Hebdo» ամսագրի նախկին խմբագրության մոտ, անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կա 4 տուժած, երկուսի վիճակը ծանր է։
Տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանները։ Ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։
Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հետաքննություն է սկսվել ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի գործով: