Իսպանացուն վտարել են բնակարանից 110 կատուների պատճառով
Advertisement 1000 x 90

Իսպանացուն վտարել են բնակարանից 110 կատուների պատճառով

Իսպանիայում մի մարդու վտարել են բնակարանից, քանի որ նա 110 կատու էր պահում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Իսպանական Վալենսիայի բնակիչը երեք տարի առաջ մի քանի կատու է ձեռք բերել և նրանց պահել է 100 քմ բնակարանում: Կենդանիները սկսել են սերունդներ տալ, և նրանց թիվը գնալով շատացել է:

Իրավիճակը հայտնի է դարձել կենդանիների իրավունքների պաշտպանության տեղական ակտիվիստներին: Նրանք ստիպել են իշխանություններին վտարել վարձակալին: Նշվում է, որ առաջին անգամ կամավորներին չի հաջողվել անգամ հաշվել բնակարանում բնակվող կատուներին: Ակտիվիստները և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները չէին կարողանում կառավարել այդքան կատուներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը