Ասում ա, իսկ կարո՞ղ ա Ադրբեջանն աշխարհի կողմից ճանաչվի որպես ահաբեկիչ պետություն:
Լրագրողը հարցնում է ՊՆ ներկայացուցչին ընդամենը 10-15 րոպե ճեպազրույցի ժամանակ:
Հա, իհարկե, կճանաչի: 100 տարի է մի հատ Ցեղասպանություն չի ճանաչում «աշխարհը», բա Ադրբեջանին էլ ահաբեկիչ կճանաչի, բա ինչ կանի: Մեզ էլ մեդալ կտա՝ հակաահաբեկչական պայքարի համար: Աշխարհը:
Մարդ գոնե մի օր իմանա, թե ո՞վ ա ազգիս պատկերացրած էդ «աշխարհը», ո՞ր հասցեով ա բնակվում, ի՞նչ ա ուզում էս կյանքից….
Ու ինչո՞ւ այդ հարցը պետք է տրվի հենց ՊՆ ներկայացուցչին՝ ընդամենը 15 րոպե կարճ բրիֆինգի ընթացքում, որտեղ պետք է քննարկվեն ռազմական խնդիրներ, ռազմաճակատի իրավիճակը:
Մենք ունենք բավականին լավ տեղեկատվական աշխատանք ՊՆ-ի կոմղից, ինչը մեծ ձեռքբերում է: Բայց հիմա ժամանակն է հակառակ կողմից էլ գալ՝ լրատվամիջոցները պետք է կարողանան ադեկվատ հարցեր ձևակերպել: Չի կարող միակողմանի լինել էդ պրոցեսը:
Սա լուրջ խնդիր է դառնում: Ոչ միայն հարցեր ձևակերպելու իմաստով, այլ իրավիճակը հասկանալու, ճիշտ մատուելու, ճիշտ նկարագրելու:
Առաջին հայացքից անորոշ ու խուսափողական պաշտոնական տեղեկատվության մեջ իրականում բավկանին ինֆորմացիա ա, որը լրագրողը պետք է կարողանա վերլուծել, նաև, որ ճշտող հարցեր կարողանա ձևակերպել:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
Ասում ա, իսկ կարո՞ղ ա Ադրբեջանն աշխարհի կողմից ճանաչվի որպես ահաբեկիչ պետություն: Լրագրողը հարցնում է ՊՆ ներկայացուցչին…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Montag, 28. September 2020