«Նույնիսկ այն երկիրը, որի ժողովուրդը վերապրել է Հոլոքոստ այսօր օգնում է Թուրքիային, որն այժմ էլ է ձգտում կրկնել ողջ հայ ժողովրդի ոչնչացման փորձը»․ Ժակ
Advertisement 1000 x 90

«Նույնիսկ այն երկիրը, որի ժողովուրդը վերապրել է Հոլոքոստ այսօր օգնում է Թուրքիային, որն այժմ էլ է ձգտում կրկնել ողջ հայ ժողովրդի ոչնչացման փորձը»․ Ժակ

Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում շատ հայտնիներ աջակցություն են հայտնում Արցախին ու Հայաստանին։ Ընդ որում, աջակցություն են հայտնում ոչ միայն մեր հայրենակիցները։

Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Սա մեծ ողբերգություն է մեր աշխարհում, որտեղ մարդկանց կյանքն ու ճշմարտությունն ունեն իրենց շատ կոնկրետ գինը։ Նույնիսկ այն երկիրը, որի ժողովուրդը վերապրել է Հոլոքոստ եւ լիովին պատկերացում ունի մարդկության դեմ նման հանցագործության մասշտաբների եւ հետեւանքների մասին, ինչպիսին ցեղասպանությունն է, այսօր օգնում է Թուրքիային, որն այժմ էլ է ձգտում կրկնել ողջ հայ ժողովրդի ոչնչացման փորձը։

Արթնացե՛ք

Կանգնեցրե՛ք չարը

Ամբողջ աշխարհը հարվածի տակ է»։