«Հայաստանն ու Արցախը գտնվում են քրիստոնեության առաջին գծում եւ համաշխարհային օգնության կարիք ունեն»․ Ջոն Դոլմայան
Advertisement 1000 x 90

«Հայաստանն ու Արցախը գտնվում են քրիստոնեության առաջին գծում եւ համաշխարհային օգնության կարիք ունեն»․ Ջոն Դոլմայան

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հանրահայտ թմբկահար Ջոն Դոլմայանը Instagram-ում նոր գրառում է կատարել։ Լիբանանահայ երաժիշտը գրել է․

«Սա Արցախում գտնվող 9-րդ դարի եկեղեցում ծառայող մեր քահանայի լուսանկարն է։  Արցախն այս շաբաթ հարձակման է ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Եկեղեցին հիմնադրվել է Թադեոս առաքյալի աշակերտ Դադեի կողմից, որը քրիստոնեությունը տարածել է ամբողջ Հայաստանում 1-ին դարում։ Որպեսզի վերցնեն եւ քանդեն տաճարը, ադրբեջանցիները ստիպված կլինեն նախ սպանել հոգեւորականին։ Հայաստանն ու Արցախը գտնվում են քրիստոնեության առաջին գծում եւ համաշխարհային օգնության կարիք ունեն»։