Որքա՞ն է ընտանի կենդանիներից կորոնավիրուսով վարակելու հավանականությունը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն է ընտանի կենդանիներից կորոնավիրուսով վարակելու հավանականությունը

Ներկայումս չկան հավաստի փաստեր այն մասին, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել կենդանիներից: Նման կարծիք է իր Telegram ալիքում հայտնել բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:

Ըստ նրա` մամուլում նկարագրված կենդանուց մարդու վարակման բոլոր դեպքերը փաստացի չեն ստուգվել և ապացուցված չեն: Ընդ որում, պետք է հիշել, որ կատուներն ու շները իսկապես կարող են վարակվել կորոնավիրուսով և ունեն մոտավորապես նույն ախտանիշները, ինչ և մարդիկ:

«Նրանք ունեն մոտավորապես նույն ախտանիշաբանությունը, ինչ և մենք` փռշտոց, ջերմություն, ախորժակի կորուստ: Եվ ոչ թե նրանք են մեզ վարակում, այլ մենք` նրանց»,- գրել է բժիշկը:

Ըստ նրա` խորհուրդ չի տրվում «մարդկային» դեղամիջոցներ օգտագործել ընտանի կենդանիների մոտ կորոնավիրուսը կանխելու համար, քանի որ այդ դեղամիջոցները նախատեսված են մարդու համար:

med.news.am