«Սերը կհաղթի Արցախի եւ Հայաստանի համար». Էրիկ Իսրայելյան
Advertisement 1000 x 90

«Սերը կհաղթի Արցախի եւ Հայաստանի համար». Էրիկ Իսրայելյան

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը շարունակում է անդրադառնալ Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձություններին։

Պրոդյուսերն Instagram-յան էջում նոր գրառում է արել՝ կոչ անելով շարունակել ողջ աշխարհում կիսվելով նորություններով։ «Մենք միջազգային ուշադրություն եւ դիվանագիտություն ենք ցանկանում։ Շարունակեք կապվել նրանց հետ։ Արցախի հայությունն իր պատմական հայրենիքում հարձակման տակ է, եւ աշխարհն արթնանում է։

Ամբողջ հայությունը ձեզ հետ է։ Սերը կհաղթի Արցախի եւ Հայաստանի համար։ Խաղաղությունը կհաղթի Արցախի եւ Հայաստանի համար։ Դիվանագիտությունը կհաղթի Արցախի եւ Հայաստանի համար։ Հաղթելու ենք…»,- նշել է պրոդյուսերը՝ կոչ անելով շարունակել հումանիտար օգնությունը։