«Ինչու են ազգին հաղթանակներ հարկավոր, որոնց դիմաց վճարում են մահերով ու որբությամբ». ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրով
Advertisement 1000 x 90

«Ինչու են ազգին հաղթանակներ հարկավոր, որոնց դիմաց վճարում են մահերով ու որբությամբ». ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրով

Ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը բաց նամակ է հրապարակել, որում բարձրացնում է «ազգի պահպանման» հարցը։

«Այնպես է ստացվել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2012թ.-ի հուլիսի 12-ին ինձ հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը։ Դա իմ առաջին եւ առայժմ միակ այցն էր Հայաստան։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել ջերմ երկրի քաղաքացիների հետ, շատ բանի մասին ենք խոսել, բայց միշտ վերադառնում էինք ղարաբաղյան խնդրին եւ թուրքական պետության պատմական մեղքին։ Վաղեմի, բայց չապաքինվող վերեք։ Հիմա կարերը քանդվել են։ Կա՞ մեկն, ով հիմա օգնության կգնա կռվողներին ու վերքերին նոր վիրակապեր կդնի։

Ես ամբողջ ընթացքում մտածում եմ, թե ինչ կորուստներ են ժողովուրդները կրում քաղաքական դեկլարացիաների ու դոգմաների պատճառով։ Ինչո՞ւ են քաղաքական սկզբունքներն ավելի կարեւոր, քան մարդկային կյանքը։ Ինչո՞ւ են ազգին հաղթանակներ հարկավոր, որոնց դիմաց վճարում են մահերով ու որբությամբ։ Ինչո՞ւ են այդքան կենսունակ արյունոտ սկզբունքները։ Ազգի պահպանումը մեծն Սոլժենիցինի գաղափարն էր։ Միայն այն է խելամիտ ճանապարհներ ցույց տալիս, որոնք պետք է տանեն դեպի խաղաղություն ու սեփական տաճարներ։ Ճապոնացիներն ի պատասխան հարցի՝ ինչ է հարկավոր խնդրել Աստծուն, ասում են. «Խելք խնդրեք»։ Բոլորին, ովքեր հայրենակիցների են կորցրել, խորին ցավակցություններ»,- գրել է ռեժիսորը։

news.am