«Մեզ չեք հաղթի, երբեք»․ Էլինա Ջանիբեկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեզ չեք հաղթի, երբեք»․ Էլինա Ջանիբեկյան

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված է հայ ժողովրդի համար։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ ու գրառումներ է կատարում այս թեմայով։

Այսօր Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում կրկին անգամ անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակին լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում տեղի ունեցած պսակադրության ժամանակ։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Քանի դեռ հավատքը ողջ է մեզանում, մենք հավերժ կապրենք։ 24.10.2020. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի հրթիռակոծությունից հետո առաջին պսակադրությունը: Մեզ չեք հաղթի, երբեք։ Երջանկություն, խաղաղություն եւ սեր»։