Երկու ինքնաթիռ ամեն առավոտ թռնում են Գյանջայից Մինգեչաուրի ջրամբարի մոտ. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երկու ինքնաթիռ ամեն առավոտ թռնում են Գյանջայից Մինգեչաուրի ջրամբարի մոտ. pastinfo.am

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից:

«Բայրաքթարը թռել է մոտավորապես Եվլախի մոտից, իսկ երկու ինքնաթիռները թռել են Գյանջայից»,- Հայաէրոնավիգացիայի տեխնիկական տնօրեն Գևորգ Սիմոնյանը ցուցադրել է սեպտեմբերի 30-ի ձայնագրությունը։ Մասնագետներն ապացուցել են՝ Էրզրումի երկնքում պտտվող ամենայն հավանականությամբ կապի և հրամանատրական կապի թռչող օբյեկտն է ղեկավարում ադրբեջանական գործողությունները։

«Ինքնաթիռները չեն մտնում Ղարաբաղի օդային տարածք, իրենք աշխատում են 30-40 կմ օդային տարածքից ավելի հեռու»։
Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում թռչող օբեկտների միջեվ հեռավորությունը 450-500 կմ է։

«Բայրաքթարից կարող է կորդինատները փոխանցվել օդային հրամանատարական կետերին իսկ այնտեղից գործողությունների հետևանքով կարող են փոխանցվել ինքնաթիռներին, որը ավելի օպերատիվ է դարձնում նրանց գործողությունները, ավելի արագացնում տվյալ մարտական խնդրի կատարումը»,- պատմել է ռազմական օդաչուն։

«Երկու ինքնաթիռ ամեն առավոտ թռնում են Գյանջայից, Մինգեչաուր
ջրամբարի մոտ օդի մեջ պտտվում»։

Եղած տվյալները ապացուցում են՝ ադրբեջանի երկնքում պարբերաբար պտտվում են թուրքական օբեկտներ։

Աղբյուր` Փաստինֆո