«Թուրքիան դարձել է աշխարհի ամենախոշոր ահաբեկչական գործակալությունը, իսկ Ադրբեջանը` այն հյուրընկալող երկիրը». նկարիչ Տիգրան Ձիթողցյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թուրքիան դարձել է աշխարհի ամենախոշոր ահաբեկչական գործակալությունը, իսկ Ադրբեջանը` այն հյուրընկալող երկիրը». նկարիչ Տիգրան Ձիթողցյան

Աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն Instagram-ի իր էջում անդրադարձել է հայերի դեմ կռվող սիրիացի վարձկաններին` մատնանշելով, թե որքան է Թուրքիան նրանց խոստացել պարգեւատրել հայերի դեմ ոճրագործությունների դիմաց: Ձիթողցյանը կիսվել է լուսանկարով, որը վերնագրված է «Ես հայ եմ, եթե ինձ գլխատեն, իմ գլուխը կարժենա 100 դոլար»:

Հրապարակմանը կից նկարիչը գրել է. «Արցախում գերի ընկած սիրիացի ահաբեկիչները օրեցօր նոր մանրամասներ են հայտնում: Նրանք Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի զինված ուժերի միջնորդությամբ` հայերին սպանելու նպատակով: Հրամանը հետեւյալն է` սպանել զինվորներին, կանանց, երեխաներին… Նրանց վարձատրությունը կազմում է ամսեկան 2000 դոլար, իսկ յուրաքանչյուր գլխատված հայի համար` որպես բոնուս եւս 100 դոլար:

https://www.instagram.com/p/CHGLkiEn_8R/?utm_source=ig_embed

Ներկայացնենք Էրդողանին եւ Ալիեւին. բացի մարդկային կյանքերը, հրթիռակոծություններն ու մեր քաղաքների ու գյուղերի ոչնչացումը` հիմա նրանք օգտագործում են սպիտակ ֆոսֆորային ռումբեր, որոնցով հրդեհում են Արցախի բոլոր անտառները: Թուրքիան դարձել է աշխարհում ամենախոշոր ահաբեկչական գործակալությունը, իսկ Ադրբեջանը` այն հյուրընկալող երկիրը»,- նշել է նա:

style.news.am