«Ըստ թուրքերի ազգածագման առասպելի, իրենք ծագում են էգ գայլի ու անդամահատված մի տղայի խաչասերումից». Սարո Սարոյան
Advertisement 1000 x 90

«Ըստ թուրքերի ազգածագման առասպելի, իրենք ծագում են էգ գայլի ու անդամահատված մի տղայի խաչասերումից». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի շատ նուրբ թեմայի մասին եմ ուզում կրկին խոսել, քանի որ ներկա ռազմական գործողությունների համար այն, ըստ իս, ունի վճռորոշ նշանակություն:

Պատերազմը սկսելուց հետո ես մի անգամ խոսել էի թուրքերի գայլային էության մասին ու հղում կատարել իմ մի հոդվածին, որը կոչվում էր «Թուրքերի էությունը»: Եթե հիշում եք ես այդ հոդվածում ներկայացնում էի թուրքերի ազգածագման առասպելը, ըստ որի իրենք ծագում են էգ գայլի ու անդամահատված մի տղայի խաչասերումից առաջացած տաս մարդակերպ գայլուկներից: Դրանով է բացատրվում թուրքերի՝ սպանդ, գլխատում, կացնահարում ենթադրող գործողությունները, որոնք կոլեկտիվ անգիտակցական մակարդակում ցուցանում են մարդակերպ գայլերի վրեժը մարդկությունից՝ իրենց նախահոր անդամահատված մարմինը վերականգնելու՝ մարդկության լիարժեք անդամը դառնալու հույսով:

Այս նախաբանից հետո հիմա ուզում եմ ներկայացնել Ալիևի շատ կարևոր մի միտքը, որը նա արտահայտել է ուղիղ եթերում մեկ ամիս առաջ: Ընդ որում, անցած օրերին լրահոսում կրկին հանդիպեցի Ալիևի գրեթե նույնաբովանդակ մեկ այլ հայտարարությանը: Մեջ բերեմ Ալիևի խոսքերը՝ «Մենք ցույց տվեցինք ով ով է, մենք նրանց քշում ենք, ինչպես շների… Նրանց դիրքերը մեր ձեռքում են, նրանց…» https://lenta.ru/news/2020/10/05/kak_sobak/…… :

Այս խոսքերը շատերին ոչինչ չեն ասում, բայց ինձ շատ բան են ասում: Այստեղ հայերը համեմատվում են շների հետ: Ի դեպ, ադրբեջանական սոցիալական ցանցերում ադրբեջանցիները, հայերին ներկայացնելիս, որպես բացասական մակդիր համատարած կերպով վկայակոչում են հենց այդ կենդանիներին: Այսինքն, ադրբեջանցիների մոտ խորքային՝ հոգեմտավոր անգիտակցական մակարդակում իրենք իրենց տեսնում են շների հետ մրցակցության մեջ:

Գայլի և շան հարաբերակցությունը շատ էական է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք և ինչպես պայքարենք նման գայլերի դեմ: Առայժմ խոսեմ շների գործառույթային նշանակության մասին՝ մի կողմ թողնելով թուրքերի՝ հայերի հանդեպ պատկերացումների ճշմարտացիությունը:

Գայլերի համար շներն ունեն հոտի պահապանի, պաշտպանի գործառույթ: Գայլերը ոհմակային կենդանիներ են, գործում են միայն ոհմակով, խնդիր ունեն հոշոտել, և փարախում հայտնվելիս հոշոտում են բոլոր ոչխարներին ու գառներին: Նրանց մոտ չկա կշտանալու, հոշոտումից բավարարվելու չափի զգացում: Այլ գազանների մոտ ընդհակառակն է. իրենց զոհով կշտանալուց հետո նրանք դադարում են զոհի այլ ազգակիցներին հետապնդելը՝ ազատ թողնելով այդ կենդանիներին վերարտադրվելու համար:

Գայլերի համար շներն իրենց մրցակիցներն են, որոնց առանձնացնելով, խայծի վրա բռնացնելով, հոտից հեռացնելով՝ խնդիր ունեն ամբողջ հոտն սպանդի ենթարկել ու տարածքն իրենցով անել: Այս պատերազմի ընթացքում Հադրութի գյուղերում մնացած մի քանի ծերերի սպանդը հենց այս երևույթի արտահայտությունն է: Ըստ թուրքերի, հայ զինվորները շներ են, որոնք պահպանում են տարածքը ու պաշտպանում են գառներին հոշոտումից:

Իհարկե, գայլային մտածելակերպի տեսանկյունից բնական է, որ թուրքերը մեզ համեմատում են շների հետ: Բայց էթնոհոգեբանական մակարդակում նրանք սխալ ու կործանարար կանխադրույթ են որդեգրել՝ նույնականացնելով մեզ շների հետ: Մեր ազգածագման ոչ մի առասպելում ու ավանդազրույցում չկա ոչ մի տեսակի նույնականացում շների հետ: Հիշողությունս եթե չի դավաճանում, ապա շների հետ կապված միակ վկայակոչումը վերաբերում է Արալեզներին, որոնք հային սպասարկող սանիտար էակներ էին, երբ փորձում էին լիզելով վերակենդանացնել Արա Գեղեցիկին՝ հաստատակամ ու սկզբունքային հայ ռազմիկի այդ կերպարին: Եվ բացի այդ, կա բոլորովին հակառակ պատմական դրվագը, երբ հայը չի հանդուրժում, երբ իրեն համեմատում են շան հետ: Մատթեոս Ուռհայեցու պատմության մեջ մի ծավալուն հատված վերաբերում է Գագիկ II թագավորի կյանքի ուշ շրջանի այն դրվագին, երբ վերջինս իմանալով, որ Կեսարիայի մետրոպոլիտ Մարկոսն այնքան ամբարտավան էր դարձել, որ իր շան անունն Արմեն էր դրել, որոշում է պատժել նրան։ Ուռհայեցին պատմում է, որ մի օր Գագիկ թագավորն իր շքախմբով անցնելով Մարկոսի կալվածքներով՝ մարդ է ուղարկում նրա մոտ, թե ցանկանում է իջևանել նրա տանը։ Մարկոսը հրամայում է իր տունը զարդարել և ընդունելության պատրաստվել, իսկ ինքն ընդառաջ է գնում Գագիկին, նրան բերում տուն ու մեծ ճաշկերույթ տալիս։ Հենց ճաշելիս Գագիկ II-ը դիմում է Մարկոսին, թե իմացել է, որ մի ամեհի շուն ունի և ցանկանում է տեսնել նրան։ Հույն մետրոպոլիտը թեև գլխի է ընկնում, թե ինչն է դրա պատճառը, սկսում է կանչել շանը, բայց առանց անունը նշելու։ Կենդանին չհասկանալով Մարկոսի հրահանգները՝ մոտ չի գնում։ Բյուզանդիայում՝ պատվավոր աքսորի մեջ գտնվող Հայոց թագավորը պահանջում է անունով կանչել շանը, և Մարկոսն ակամա, կանչում է շանը՝ երկու անգամ տալով նրա Արմեն անունը։ Երբ զայրացած Գագիկը հարցնում է, թե ինչո՞ւ է շան անունը Արմեն դրել, մետրոպոլիտը, խիստ անհարմար զգալով, պատասխանում է, թե շատ անվախ և ուժեղ շուն է, դրա համար։ Այնժամ Գագիկի ազդանշանով թիկնապահները շրջապատում են շանը ու գցում մի մեծ պարկի մեջ։ Մետրոպոլիտը սկսում է բղավել նրանց վրա, սակայն Գագիկը ասում է. «Հիմա կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ՝ հոռո՞մը, թե շունը, որ նրանից Արմեն անունն է ստացել»: Արքայի թիկնապահները Մարկոսին ևս գցում են պարկի մեջ, բերանը կապում և սկսում շանը ձաղկել, որը, ցավից սաստիկ գազազելով հոշոտում է տիրոջը։

Հիմա գամ մեր հաղթական պատերազմին: Ինչպես տեսնում ենք, հայերը թուրքերի կեղծ պատկերացումներում նույնականանում են շների հետ: Այսօր թուրքերի դիվերսիոն ջոկատները, վարձկանները, հատուկ ջոկատայինները, փորձելով ներթափանցել Արցախի միջնաշխարհ, պատերազմի վարման կանոներով որոշակի առավելություն ունեն, քանի որ շարժվում են ըստ գայլային մոբիլության, դինամիկ են, չեն ցանկանում կռվի բռնվել հայ զինվորի հետ, փնտրում են հոշոտելու համար նորանոր գառներ՝ խաղաղ բնակիչների տեսքով, փորձում են ապակողմնորոշել «շներին», խուճապ տարածել «փարախներում»՝ հայկական գյուղերում ու քաղաքներում: Ըստ էության, քանի դեռ հայոց բանակը գործելու է ըստ «փարախների» պաշտպանության տրամաբանության, ապա այդքան մեծ հաջողություն չի ունենալու գայլային ոհմակների դեմն առնելու գործում:

Իսկ ո՞րն է ելքը:

Ելքը շատ պարզ ու մեզ համար շատ ընկալելի հետևյալ դրվածքի մեջ է: Ինչպես ասվեց մեր ազգածագման առասպելներում, պատումներում մենք երբեք շան արքետիպով առաջնորդվող հերոս չենք ունեցել: Մեր նախահայր հերոսները բոլորը մարդակենտրոն են՝ Հայկը, Արմենոսը, Դավիթը, Արան, Արամը, Տիգրանը, Արտաշեսը…: Ու, որը շատ կարևոր է, բոլորը որսորդներ են՝ հզոր նետաձիգներ, ձիավարներ: Իսկ հիմա ամենից կարևոր փաստը՝ գայլերի համար ոչ թե շներն են ամենից վտանգավորը, այլ որսորդները՝ գառների ու շների տերերը: Որսորդը երբ դուրս է գալիս գայլի որսի, նա բոլորովին այլ ունակություններ է բանեցնում՝ մոբիլ է, կաշկանդված չէ տարածքով, ինքն է կռվի թելադրողը, օգտվում է բնության ընձեռած բոլոր առավելություններից, ճանաչում է գայլերի հոգեբանությունը և այլն:

Քանի որ երկար ստացվեց, այստեղ ավարտեմ, մնացածը մեր բանակի գործն է: Այսօր գայլերի որսը բոլորս տեսանք թուրք հատուկ ջոկատայինների ոչնչացման մի քանի տեսանյութերում: Առաջիկայում Արցախի լեռներում գայլային ոռնոցներն անգամ չեն լսվելու, քանի որ անտառների ու լեռների որսորդներն իրենց գործն են անում: Պրոքսի պատերազմում հաղթանակի բանաձևը հայ որսորդի ուժի մեջ է»:

Մի շատ նուրբ թեմայի մասին եմ ուզում կրկին խոսել, քանի որ ներկա ռազմական գործողությունների համար այն, ըստ իս, ունի…

Опубликовано Saro Saroyan Среда, 4 ноября 2020 г.



Նման նյութեր