«Ի՞նչ անել. Գործողության օրինակ». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ անել. Գործողության օրինակ». Ստեփան Դանիելյան

Մինչ այդ հարցին պատասխանելը, տեսնենք, թե նմանատիպ իրավիճակում, ժամանակին, Աթաթուրքն ինչ է արել։ Սա ընդամենը որպես տեխնոլոգիա եմ ներկայացնում։

1918-ի հոկտեմբերի 30-ին կնքվում է Մուդրոսյան Պայմանագիրը՝ Օսմանյան Թուրքիայի կապիտույլացիայի ակտը, որի արդյունքում օկուպացվում է նախկին կայսրության կարևորագույն ստրատեգիական օբյեկտները, այդ թվում Ստամբուլը։

1920 թվականին կնքվում է Սևրի պայմանագիրը, որով օկուպացված Օսմանյան Կայսրությունը կնքում է իր վախճանը։

Մենք այնքան խոսեցինք Սևրի պայմանագրի մասին, որ իրոք այն կատարվեց, սակայն հակառակ նշանով, 2020-ի Նոյեմբերի 10-ին կնքված կապիտուլյացիայի մասին հայտարարությունն, ըստ էության, մեր “Սևրի պայմանագիրն” է։ Կարճ ասած, Սևրը դարձավ իրականություն, բայց ոչ այն կերպ, ինչպես սպասում էինք։

Ինչ արեց Աթաթուրքը։ Նախ, ինչ չարեց, չպահանջեց Ստամբուլի կառավարության հրաժարականն, այլ ձևավորեց նոր կառավարություն, առանց Կոստանդնապոլսի վրա ուշադրություն դարձնելու։ Նա ձևավորում է Ազգային Մեծ Ժողով, դառնում է դրա ղեկավարը, որպես կենտրոն է ընտրում Անկարան ու ստեղծում է նոր հանրապետություն։

Շատ պարզ ու տրամաբանական լուծում։ Որից հետո, 1923-ին, տեղի է ունենում Լոզանի կոնֆորանսը, որտեղ Թուրքիան երկու պատվիրակությամբ է հանդես գալիս՝ Կոստանդնապոլսի օկուպացված կառավարաության, և Անկարայի չճանաչված հանրապետության։

Աթաթուրքի ռեֆորմները ընդունելի են լինում եվրոպական երկրների համար, դրանք այդ ժամանակակվա զարգացման տրամաբանության մեջ էին և, արդյունքում, պայմանագիրը կնքվում է Աթաթուրքի հետ։

Նորից եմ կրկնում, առանց հրաժարականների պահանջի, առանց միտինգների, առանց փողոց փակելու։ Պարզ ու կոնկրետ, հայտարարում ես նոր կառավարություն ու սկսում ես գործել, առանց ուշադրություն դարձնելու պարտվածների վրա։

Ստեփան Դանիելյանի էջից:

Ի՞նչ անել
————–

Գործողության օրինակ

Մինչ այդ հարցին պատասխանելը, տեսնենք, թե նմանատիպ իրավիճակում, ժամանակին,…

Опубликовано Stepan Danielyan Пятница, 27 ноября 2020 г.



Նման նյութեր