«Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը եւ գաղտնի սենյակը» ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլամբուսը պատմել Է, թե ինչից Է վախեցել ֆրանշիզայի առաջին մասի նկարահանումների ժամանակ, հաղորդել Է Collider-ը:
Հրատարակությանը տված հարցազրույցում նա խոստովանել Է, որ մշտապես զգացել Է իր հսկայական պատասխանատվությունը: Նրան սպասում Էր դերասանների ընտրություն, մտածել, թե Էկրանի վրա ինչպիսին կլինի Ջոան Ռոուլինգի ստեղծած աշխարհը եւ ինչպես ցուցադրել կախարդությունը:
Նա զգում Էր, որ սխալ թույլ տալու իրավունք չունի: «Ինձ հատկապես ծանր տրվեց առաջին ֆիլմը: Առաջին երկու շաբաթներին ես ամեն օր մտածում Էի, որ ինձ կհեռացնեն: Ամեն ինչ լավ Էր, բայց ես երկյուղում Էի, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ապա ինձ դուռը ցույց կտան: Իմ այս հույզերը ես պետք Է թաքցնեի, որպեսզի հնարավորություն ունենամ նորմալ հաղորդակցվել մարդկանց հետ եւ հարթակի վրա ստեղծել ջերմ մթնոլորտ»,-հավելել Է նա: Ռեժիսորը պատմել Է նաեւ, որ հանդարտվել Է միայն հանդիսատեսների կողմից Չիկագոյում ժապավենի առաջին թեստային դիտումից հետո:
Դա սեւագիր տարբերակն Էր՝ գրեթե երեք ժամ տեւողությամբ: Այն շատ դուր եկավ ե՛ւ երեխաներին, ե՛ւ ծնողներին: Վերջնական տարբերակն ավելի կարճ Էր՝ երկու ժամ 32 րոպե: Կոլամբուսը նաեւ հայտնել Է, որ երկրորդ ֆիլմի վրա աշխատանքն իրեն անհամեմատ ավելի շատ բավականություն Է պատճառել, քանի որ ինքն իրեն զգալիորեն ավելի ազատ Է զգացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: