Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանի և Տոնոյանի զրույցը. Togarma տելեգրամ ալիք. ankakh.com
Advertisement 1000 x 90

Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանի և Տոնոյանի զրույցը. Togarma տելեգրամ ալիք. ankakh.com

Մեր աղբյուրները հաստատում են Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Եվրոպա մեկնելու փաստը։ Այս մասին գրում է togarma տելեգրամ ալիքը։

«Ավելին, մեզ հայտնի է ուղղությունը. դա Վիեննա փառապանծ քաղաքն է։ Ըստ երևույթին Դավիթ Տոնոյանը որոշել է կազմակերպել Վիեննայի պաշտպանությունը, որ թույլ չտա` թուրքը մտնի Եվրոպա։ Բարեբախտաբար, փորձ նա ունի»,-գրում է ալիքը` հավելելով, որ նրան ինքնաթիռ է տրամադրվել անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի երկխոսությունը վերջինիս հրաժարականի օրը` togarma տելեգրամ ալիքի, որը պնդում է, որ զրույցի բովանդակությունը հաստատված է իր աղբյուրների կողմից և ներկայացված է բավականին կոռեկտ ձևով։

Փաշինյան–Ընթացիկ իրավիճակում ես այլ տարբերակ չունեմ, քան քեզ աշխատանքից ազատելը։ Իրավիճակն անելանելի է։

Տոնոյան–Ինձ աշխատանքից ազատելու կարիք չկա։ Ինքս եմ եկել հրաժարականի դիմում ներկայացնելու։ Միայն թե 15:00-ի համար ինձ դեպի Վիեննա ինքնաթիռ կազմակերպիր։

Փաշինյան-Ոչ, դա անթույլատրելի է։ Երկրում ռազմական դրություն է։ Պետք է հասկանալ` ինչ անենք։

Տոնոյան-Անթույլատրելին Աննայի վարքագիծն էր բունկերում։ Ձայնագրություններն ինձ մոտ են, չէ՞: Այնպես որ արագացրու, ուղեղս մի հարթուկիր։

ankakh.com