Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հին, հայտնի խոսք կա․ «Քաղաքական գործիչը մտածում է մի բան, խոսում այլ բան, իրականացնում միանգամայն այլ բան»։ Այո, քաղաքական, նաև պետական ոչ բոլոր գործիչներն են, ճշտախոսությամբ աչքի ընկնում։ Պարկեշտ գործիչները հաճախ ոչ թե ստում, այլ ելնելով պետական շահերից, դիվանագիտորեն լռում են։
Իսկ պետական ավանդույթներ ունեցող, քաղաքակիրթ հասարակությունը չի հանդուրժում սուտն ու կեղծիքը, հատկապես ելնելով նախընտրական խոստումների իրականացման մակարդակից և տալիս է իր գնահատականը, որն արտահայտվում է հերթական, արտահերթ ընտրություններով, կամ բողոքի աննդմեջ ցույցերով։
2018թ․ ընդդիմադիր «Մերժիր Սերժին» շարժումը հիմնված էր միայն ու միայն ստի և կեղծիքի վրա։ Հիշենք հերոս Աբաջյանի կեղծ պապին, Մոնթեի ոճով «արյունե սրտիկով» վիրակապը, կեղծ Աշոտի կեղծ տատը։ Եվ վերջապես, պարզվեց որ նպատակը, որով ժողովուրդը ոտքի կանգնեց, ամենևին «Մերժիր Սերժին»-ը չէր, այլ իշխանության զավթումը (Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա)։ Իշխանությունը զավթելուց հետո, նույն սուտն ու կեղծիքը շարունակվեց․ գեներալ Մանվելին վերագրվող կեղծ «տուշոնկաներն» ու «սրտաճմլիկ նամակները», Ծիծեռնակաբերդի կեղծ պապիկը, «ոտքեր համբուրող» կեղծ տատիկը, և վերջապես, արցախյան ողջ պատերազմի ընթացքում հանրությանը հրամցվող սուտն ու կեղծիքը։
Բնականաբար, հնարավոր չէ թվարկել բոլոր ստերն ու կեղծիքները, առավել ևս ֆեյսբուքյան ֆեյքերի ֆաբրիկայի կողմից արտադրվող։ Այսպիսի ստախոս, իրեն պարտության մատնած, նվաստացրած իշխանություն, չէր կարող հանդուրժել, ոչ միայն ժողովրդավարական, այլև ցանկացած բռնապետական պետության հասարակություն։
Եվ քանի որ, մեր հանրության զգալի, գուցե մեծ մասը, ոչ միայն հանդուրժում է, այլև սատարում ստախոս, կեղծարար, պարտության հեղինակ իշխանությանը, կարելի է միայն եզրակացնել, որ մեր հասարակության այդ հատվածը ոչ միայն բարոյական արժեքներից, այլև պետականության զգացումից միանգամայն զուրկ է»։
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հին, հայտնի խոսք կա․ «Քաղաքական գործիչը մտածում է մի բան, խոսում այլ բան,…Опубликовано Avetik Ishkhanyan Пятница, 11 декабря 2020 г.