Որքա՞ն հավանական է վարակվել կորոնավիրուսով սառնամանիքի ժամանակ
Advertisement 1000 x 90

Որքա՞ն հավանական է վարակվել կորոնավիրուսով սառնամանիքի ժամանակ

Սառնամանիքը հավասարեցնում է փողոցում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը գրեթե զրոյի: Այդ կարծիքն է հայտնել իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը (Ռուսաստան), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով՝ 5-10 աստիճան ցրտի ժամանակ վիրուսն ապրում է մի քանի վայրկյան: Վարակը չի տարածվում, քանի որ թքի կաթիլներն արագ սառում են:

Մասնագետը նաեւ հավելել է, որ փողոցում դիմակ կրելը վնասակար է, քանի որ դրանում կուտակվում է կոնդենսատ, որը խոչընդոտում է շնչառությանն ու պարունակում միկրոբներ:

Ուրիշ ռուս մասնագետներ նույնպես համարում են, որ սառնամանիքի ժամանակ փողոցում դիմակ կրելն այնքան էլ լավ միտք չէ: Ինֆեկցիոնիստ Ելենա Բելովայի խոսքով՝ դիմակը պետք է կլել միայն մարդկանց կուտակման վայրերում: Դիմակը չի տաքացնում ձմռանը, իսկ շնչելու եւ խոսելու ժամանակ դիմակի ներքին մասը խոնավանում է: Խոնավ դիմակը խորհուրդ է տրվում նետել աղբամանն ու փոխարինել այն նոր դիմակով:

Ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշեւտը նույնպես համարում է, որ փողոցում կարիք չկա դիմակ կրել: Տաքանալու համար նա խորհուրդ է տալիս օգտագործել շարֆ եւ դրանով ծածկել պարանոցն ու դեմքի մի մասը: