Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը նոր գրառում է արել՝ խոսելով իր ապրումների մասին։
«Սիրտս համ չունի…
Ինքնակամ հրկիզում երազանքի…
Դիզում եմ տանջանքիս ոսկին, որ ցավ գնեմ կրկին ու կարգին լացեմ վերջապես: Բացեմ անցյալ տարի տիկին «Հույսի» նվիրած փաթեթը ու մինչեւ Ամանոր քավոր դառնամ սեփական ականապատված մտքերիս: Մուտքերին հոգուս գրված է. «Այլեւս Չի ապրում: Այստեղ չէ»:
Սպասում եմ վերադարձին…ինքս իմ»,- գրել է նա։