Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Տնտեսագիտության մեջ և այլ գիտություններում հետևյալ տերմինաբանությունը կա: Բացասական երկրորդային հետևանք (negative externality) և դրական երկրորդային հետևանք (positive externality):
Առաջինի հայտնի օրինակ է շրջակա միջավայրի աղտոտումը: Սա այն դեպքն է երբ սոցիալական, այսինքն հանրության վրա ընկնող ծախսերը ավելի մեծ են, քան մասնավոր օգուտները: Վառ օրինակ են շատ հանքեր Հայաստանում: Եթե չափեին հանրությանը տված դրանց վնասները (օրինակ առողջությանը), ապա շատ դեպքերում կտեսնեին, որ մասնավորի շահույթը, պետությանը ուղղվող հարկերն էլ գումարած, չեն հերիքի այդ վնասները հատուցելու համար:
Երկրորդի հայտնի օրինակ է կրթությունը:
Երբ մասնավորն էլ է օգուտ ստանում, սոցիումը` հանրությունն էլ: Օրինակ, երբ անհատը լավ կրթություն է ստանում, ապա նա անձնապես օգտվում է (պարզ է, թե ինչպես, չբացատրեմ): Իսկ հանրությունը օգտվում է նրանով, որ նման մարդիկ դրական են ազդում գիտակից հանրություն ձևավորելու առումով, գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու և ընդհանրապես պետություն զարգացնելու առումով:
Գանք մեզ: Տարիներ շարունակ խոսում ենք ուղեղների արտահոսքի մասին, հայտնի տերմին է աշխարհով մեկ: Համարվում է, որ այն երկրները, որտեղից գիտելիք և լավ կրթություն ունեցող մարդիկ շարունակաբար գնում են, այդ երկրում ոչ միայն զարգացումն է կանգ առնում, այլ նաև հանրությունը դեգրադացվում է, իսկ պետությունը կանգնում է ձախողման ճանապարհին:
Մեր երկիրն էլ է սրանց նմանների շարքում: Եվ այսօրվա մեր վիճակը սրա հետևանք է: Ուղեղների արտահոսքով, հանրության մեջ կրթված մարդկանց թվի շարունակաբար նվազմամբ է պայմանավորված, որ երկրում դրական երկրորդային հետևանքը կարելի է ասել շատ չնչին է: Սա է պատճառը, որ չունենք քաղաքական էլիտա, չունենք գիտական էլիտա, չունենք գործարար էլիտա, ու էլի լիքը ոլորտներում չկան այդ էլիտաները, որոնք հանրության և պետության ուղեղն են, գիտակցությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը:
Արդյունքում ունենք Նիկոլի պես ղեկավար, որը ուղեղների արտահոսքի և քաղաքական էլիտայի բացակայության բացասական երկրորդային հետևանքն է: Ունենք նաև իրեն անվերապահ հավատացող և սատարող բազմություն, որը նույնպես ուղեղների արտահոսքով պայմանավորված դրական երկրորդային հետևանք չունենալու բացասական երկրորդային հետևանք է:
Ավելին, սրանք հիմա մեր երկիրը կառավարում են, և դրա համար էլ այս օրին ենք»:
Տնտեսագիտության մեջ և այլ գիտություններում հետևյալ տերմինաբանությունը կա: Բացասական երկրորդային հետևանք (negative…
Опубликовано Hovhannes Avetisyan Среда, 16 декабря 2020 г.