SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հաճախ տեղի է ունենում փակ տարածություններում և տրանսպորտում, իսկ փողոցում վարակվելու ռիսկը, բազմաթիվ գիտնականների կործիքով, բավականին ցածր է: Սակայն որոշ գործոններ մեծացնում են փողոցում վարակվելու ռիսկը:
Ամբոխի խտությունը
Ամբոխի խտությունն ու դրանում մարդկանց գտնվելու վայրը կարևոր գործոններ են, որոնցից կախված է վարակվելու ռիսկը: Որպես մոտ շփում, որի ժամանակ կարելի է վարակվել փողոցում, ընդունված է համարել գտնվելը.
- 2 մետրից պակաս հեռավորության վրա 15 րոպե շարունակ;
- 1 մետրից պակաս հեռավորության վրա 5 րոպեի ընթացքում դեմառդեմ;
- մեկ մերտից պակաս հեռավորության վրա 1 րոպեի ընթացքում առանց դեմառդեմ հաղորդակցման;
- Մաշկային հպումը:
Մարդկանց տեղաշարժը
Եթե մարդիկ անընհատ տեղաշարժվում են ամբոխի մեջ, դա մեծացնում է վարակի տարածման ռիսկը: Վարակվածը, որը տեղաշարժվում է, կարող է վարակել ավելի շատ մարդու, քան եթե կանգնած լիներ մեկ տեղում:
Միջոցառման ծավալը
Որքան շատ մարդ է հավաքվում տեղում, այնքան բարձր է հավանականությունը, որ նրանց շրջանում կլինեն վարակվածներ, և բարձրանում է վարակվելու ռիսկը: Գիտնականների խոսքով՝ այդ ռիսկի աստիճանը կախված է կոնկրետ վայրում կորոնավիրուսի տարածման մակարադկի հետ:
Միջացառման շարունակականությունը
Եթե խոսքը վերաբերում է փողոցի միջոցառմանը (մրցումներ կամ համերգ), կարևոր դեր է խաղում ինչպես միջոցառման տևողությունը, այնպես էլ դրա առնչությամբ մարդկանց կուտակումը (հերթեր, սանհանգույց կամ բարեր այցելելը)
Գիտնականների խոսքով՝ բոլոր այդ գործոնները նույնչափ կարևոր են: Այսպես, մարդկանց մեծ թվով կուտակման դեպքում ռիսկը կարելի է նվազեցնել միմյանցից հեռավորությունը մեծացնելու և տեղաշարժը սահմանափակելու միջոցով: Երկարաժամկետ միջոցառումներն ավելի անվտանգ են մարդկանց փոքրաթիվ կուտակման դեպքում: