Համավարակի ֆոնին 25-44 տարեկան մարդիկ սկսել են ավելի հաճախ մահանալ տարբեր պատճառներից. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Համավարակի ֆոնին 25-44 տարեկան մարդիկ սկսել են ավելի հաճախ մահանալ տարբեր պատճառներից. հետազոտություն

2020 թվականին 25-44 տարեկան մարդկանց շրջանում մահացությունը եղել է անոմալ բարձր. համավարակի ֆոնին երիտասարդները սկսել են ավելի հաճախ մահանալ տարբեր պատճառներից: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA գիտական ամսագրում:

Գիտնականները հաշվարկել են 2020 թվականին ԱՄՆ-ում 25-44 տարեկան մարդկանց սպասելի մահացությունը՝ ելնելով 2015-2019 թվականների վիճակագրությունից: Այնուհետև ստացված թվերը համեմատել են 2020 թվականի մարտի 1-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրական մահացության հետ, հայտնում է Medportal.ru-ն:

ԱՄՆ-ում դիտարկված ժամանակահատվածում մահացել է 25-44 տարեկան գրեթե 76 հազար մարդ. սա գրեթե 12 հազարով ավելի է հաշվարկված տվյալներից: Այս մարդկանցից մոտ 4500-ը մահացել է COVID-19-ի հետևանքով: Այսպիսով, կորոնավիրուսային ինֆեկցիան անմիջականորեն պատասխանատու է ավելացված մահացության 38 տոկոսի համար:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում 25-44 տարեկան մարդկանց մահվան գլխավոր պատճառը ափիոնայինների գերչափաքանակն է: Գիտնականների խոսքով, սակայն, 2020 թվականին որոշ տարածաշրջաններում COVID-19-ը «շրջանցել» է գերչափաքանակին և դարձել մահվան գլխավոր պատճառը:

Հետազոտության հեղինակները չեն բացատրում համավարակի ֆոնին երիտասարդների շրջանում հավելված մահացության պատճառները: Սակայն նրանք նշում են, որ կորոնավիրուսսը կարող էր դառնալ մեծ թվով մահերի պատճառը՝ պայմանավորված չհաշվառված դեպքերով:

med.news.am